02/10/2020 23:32
Հատկապես միջազգային լրագրողներին թիրախավորելով՝ Ադրբեջանը նպատակ ունի թույլ չտալ լուսաբանել իր սանձազերծած պատերազմական գործողությունները. Արտակ Բեգլարյան
Մարտակերտում լրագրողներին տեղափոխող ավտոբուսի թիրախավորման այսօրվա դեպքի հետևանքով արձանագրվել են վնասներ, սակայն, բարեբախտաբար, մարդկային տուժածներ չկան, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի Հանրապետության ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
«Սա երեկվա նմանատիպ հարձակման շարունակությունն է։ Լուրջ կասկածներ ունեմ, որ Ադրբեջանի կողմից լրագրողների նման թիրախավորումները նպատակ ունեն թույլ չտալ լրագրողներին ու հատկապես՝ միջազգային լրագրողներին, լուսաբանել Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունները», - ասաց նա:
Բեգլարյանն ընդգծեց՝ լրագրողների նպատակային թիրախավորումը պետք է խստագույն արձագանք ստանա, քանի որ սա ոչ միայն քաղաքական-դիվանագիտական հարց է, այլև իրավական։