02/10/2020 16:31
Մերկել. Ղարաբաղում հրադադարի անհրաժեշտություն կա
Եվրամիությունը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման օգտին, ռազմական մեթոդները չեն կարող հասնել հակամարտության խաղաղ լուծմանը, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Մենք, իհարկե, կողմ ենք այստեղ զինադադարի հաստատմանը: Սա միակ հնարավորությունն է այս բարդ հակամարտության լուծումը խաղաղ քննարկելու համար, բայց հաստատ ոչ ռազմական ճանապարհով», - հայտարարել է Մերկելը՝ ուրբաթ Բրյուսելում ԵՄ առաջնորդների գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում: