02/10/2020 11:06
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 532 դեպք, մահերի թիվն ավելացել է 6-ով
Հայաստանում հեկտեմբերի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի՝ ընդհանուր 51 382 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 532-ով։
Կորոնավիրուսից ապաքինվել է 44 406 (+187) մարդ, այս պահին բուժվում է 5709-ը (+339):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1267 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 966-ի (+3), իսկ այլ պատճառներով՝ 301 (+3):
Մեկ օրում մահացել է 6 մարդ: