02/10/2020 15:00
Կիևը ռազմական օգնություն չի տրամադրի Հայաստանին և Ադրբեջանին, բայց դեղահաբեր կփնտրի իր վառ երևակայությամբ պատգամավորների համար
Ուկրաինայի իշխանությունները ռազմական օգնություն չեն տրամադրի ադրբեջանա-հայկական հակամարտության կողմերից որևէ մեկին, հայտարարել է երկրի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը:
«Ուկրաինան ռազմական օգնություն չի տրամադրի ադրբեջանա-հայկական հակամարտության կողմերից որևէ մեկին: Բայց ամբողջ երկիրը պետք է բժշկական օգնություն փնտրի՝ դեղահաբեր, վառ երևակայությամբ պատգամավորների համար», - գրել է Ավակովը Twitter-ում:
Ավելի վաղ Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր «Ժողովրդի ծառա» նախագահամետ խմբակցությունից Լյուդմիլա Մարչենկոն «Ուկրաինա 24» հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ Ուկրաինան այսօր պատրաստ է աջակցել Ադրբեջանին, այդ թվում՝ ռազմական ուղղությամբ: