02/10/2020 18:26
Վնասվածքները, որ տեսնում ենք, բոլոր մարդասիրական և համամարդկային արժեքներից դուրս են. Արմեն Մուրադյան
Վնասվածքները, որ տեսնում ենք, բոլոր մարդասիրական և համամարդկային արժեքներից դուրս են, Արցախում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
«Ցավոք, պետք է արձանագրեմ, որ բեկորային վնասվածքները մեծ կշիռ ունեն ընդհանուր վիրավորումների մեջ, ինչը վկայում է թշնամու կողմից անկանոն ու չտարբերակված թիրախավորումների մասին։ Այդ զենքերի կիրառումն անմարդկային բնույթ է կրում, առավել ևս մի պահի, երբ բոլորս համախմբված ենք այլ արհավիրքի՝ կորոնավիրուսի դեմ պայքարում», - ասաց Մուրադյանը։