02/10/2020 18:59
ԵՄ առաջնորդները հայտարարություն են արել Ղարաբաղի վերաբերյալ
ԵՄ-ն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների մասնակիցներին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը, ինչպես նաև նախազգուշացնում է հակամարտությանն արտաքին միջամտությունից մասին: Այս մասին ասվում է հոկտեմբերի 1-2-ը տեղի ունեցած Եվրամիության առաջնորդների գագաթնաժողովի եզրակացություններում:
«Եվրոպական խորհուրդը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և կողմերին հորդորում վերահաստատել իրենց նվիրվածությունը կայուն հրադադարին և հակամարտության խաղաղ կարգավորմանը», - ասված է գագաթնաժողովի հայտարարության մեջ:
Բացի այդ, ԵՄ առաջնորդները պնդում են խաղաղ բնակիչների մահվան անընդունելիությունը:
«Հակամարտությանը չի կարող լինել ռազմական լուծում կամ որևէ արտաքին միջամտություն: Ադրբեջանը և Հայաստանը պետք է սկսեն առարկայական բանակցություններ առանց նախապայմանների», - ասվում է հայտարարության մեջ:
ԵՄ ղեկավարներն իրենց աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵՄ դիվանագիտության ղեկավարին կոչ արել ուսումնասիրել խաղաղ գործընթացում ԵՄ հետագա աջակցության հարցը: