02/10/2020 20:00
Զելենսկին հայտարարել է, որ Կիևը ռազմական օգնություն չի տրամադրի Ղարաբաղյան հակամարտության կողմերին
Ուկրաինան ռազմական օգնություն չի տրամադրի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերից որևէ մեկին: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Չեռնովցի մարզում ճեպազրույցի ժամանակ:
«Խոսք չի գնում այն մասին, որ Ուկրաինան ռազմական օգնություն կտրամադրի որևէ երկրի», - ասել է պետության ղեկավարը:
Ավելի վաղ Գերագույն ռադայի պատգամավոր, «Ժողովրդի ծառա» նախագահական խմբակցության անդամ Լյուդմիլա Մարչենկոն հայտարարել էր, որ Կիևը, իբր, պատրաստ է աջակցել Ադրբեջանին «տարբեր հարթակներում»:
Նրա խոսքով՝ խոսքը թե՛ մարդասիրական, թե՛ ռազմական աջակցության մասին է: