02/10/2020 09:41
«Իրատես». Նախկինները դրսի հետ ակտիվ անաղմուկ աշխատանքներ են տանում
«Իրատես» թերթը գրում է. «Այս օրերին ժամանակին միջազգային կառույցների հետ աշխատած, տարբեր բարեկամական խմբերում ընդգրկված նախկինները՝ «սևերը», դրսի հետ ակտիվ աշխատանքներ են տանում, բոլոր խողովակներով ներկայացնում սահմանային իրավիճակը, ադրբեջանա-թուրքական հարձակման ողջ պատկերը և հայկական կողմի հստակ մոտեցումը։
Ու, ամենակարևորը, անաղմուկ։ Նախկին իշխանությունների ներկայացուցիչները ոչ միայն անտեսել են բոլոր ներքին տարաձայնություններն ու կանգնել առաջնագծի զինվորի թիկունքին, այլև դիվանագիտական ճակատում ավելի շատ են աշխատում, քան հայրենասիրական ճառերով ԱԺ ամբիոնը «գրաված» իշխանական մեծամասնության ներկայացուցիչները, որոնք «մարտական դիրքերից» շարունակում են «սևի» ու «սպիտակի» պառակտիչ կռիվը»։