02/10/2020 15:53
Ավստրիայի կանցլերը կոչ է անում ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ և դադարեցնել նրա հետ բանակցությունները
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հինգշաբթի հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է դադարեցնի Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները և պատժամիջոցներ կիրառի Հունաստանի հետ ծովային վեճի և լրագրողների ու ընդդիմության անդամների նկատմամբ բռնաճնշումների հետ կապված, հայտնում է Infoteka24-ը:
«Վերջապես, մենք պետք է հստակ արձագանքենք Թուրքիայի գործողություններին», - ասել է Կուրցը Բրյուսելում:
«Եվրամիությունը վերջապես պետք է կարմիր գիծ սահմանի նախագահ Թայիփ Էրդողանի համար, ինչը նշանակում է անդամակցության բանակցությունների ավարտ և Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանում»: