02/10/2020 19:29
Պատրուշևը և Օ'Բրայանը քննարկել են Ղարաբաղն ու ահաբեկչության դեմ պայքարը
Լեռնային Ղարաբաղում իրավիճակը դարձել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենի ուրբաթ Ժնևում կայացած հանդիպման թեմաներից մեկը:
Քննարկվել են նաև միջուկային զենքի չտարածման և զենքի վերահսկման թեմաներ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԾ աշխատակազմի մամուլի քարտուղար Եվգենի Անոշինը:
«Քննարկվել են միջուկային զենքի և սպառազինության չտարածման վերահսկողության, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման ժամանակ անվտանգության ապահովման, ահաբեկչության դեմ պայքարում փոխգործակցության բարելավման, Լեռնային Ղարաբաղում իրավիճակի և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ», - ասել է Անոշինը: