02/10/2020 15:30
Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են Ղարաբաղը
Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ինչպես հաղորդում է «Բելտան», ղեկավարները կենտրոնացել են թեմաների լայն շրջանակի վրա, ներառյալ` իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:
Պուտինը և Լուկաշենկոն մանրամասն տեղեկություններ են փոխանակել Ռուսաստանում և Բելառուսում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Զրույցի ընթացքում զգալի ուշադրություն է դարձվել COVID-19-ի տարածման հետ կապված իրավիճակին: