02/10/2020 18:38
Պուտինը Փաշինյանի հետ հեռախոսազրույցում ընդգծել է մարտական գործողություններն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Շարունակվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի քննարկումը: Երկու կողմերն էլ լուրջ մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքից անօրինական զինված խմբավորումների՝ ռազմական գործողություններին ներգրավվելու մասին ստացված տեղեկատվության կապակցությամբ», - ասված է հաղորդագրության մեջ:
«Պուտինը կրկին ընդգծել է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և հակամարտության կարգավորման համար քաղաքական և դիվանագիտական ջանքերի վերսկսման անհրաժեշտությունը, որը համահունչ է 2020 թ. հոկտեմբերի 1-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախագահների հայտարարությանը (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ)», - հայտնում է մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ, «պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր ձևաչափերով»: