02/10/2020 14:20
Յուլիա Չիչերինայի ամուսինը պատմել է՝ ինչպես են ընկել ադրբեջանական ԱԹՍ հարվածի տակ
Երգչուհի Յուլիա Չիչերինան չի տուժել Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական անօդաչու սարքերի հարվածների ժամանակ:
Դեպքի մանրամասները ներկայացրել է նրա ամուսինը՝ Սուհրաբ Ռաջաբովը, որը նրա հետ էր, հաղորդում է «Подъем» հրատարակությունը:
«Թվում է՝ ամեն ինչ կարգին է: Վնասվածք չկա: Դրանք (անօդաչու թռչող սարքեր) այժմ շրջում են, մենք դեռ չենք հասել, սարքերը շատ են», - ասել է Ռաջաբովը:
Նա ավելացրել է, որ զույգը հակամարտության գոտի է եկել որպես «կամավոր»:
Ուրբաթ ավելի վաղ հայտնի է դարձել, որ Չիչերինան կրակի տակ է ընկել: Երկու ժամ առաջ նա հրապարակել է մի լուսանկար, որում հայտնվել էր սաղավարտով և զրահաբաճկոնով՝ Հայաստանի զինված ուժերի տարբերանշաններով: