02/10/2020 22:19
Վաղվանից կսկսեն բնակելի տների վերականգնումը. Արցախի պետնախարար
Վերջին օրերին հակառակորդի թիրախում բնակելի տներ են, ենթակառուցվածքները, ասուլիսի ժամանակ ասաց Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ արդեն վնասների գնահատում իրականացվում է:
«Վաղվանից կսկսեն բնակելի տների վերանորոգում և վերականգնում», - ասաց նա՝ ավելացնելով, որ ավելի քան 19 մլն դոլարի օգնություն է ստացվել:
Նա ընդգծեց նաև, որ քաղաքացիները ժամանակին վարձատրություն են ստացել, թոշակն էլ կվճարվի սահմանված ժամկետներում: