02/10/2020 16:14
Խորհրդարանն առաջարկել է Սուխումում բանակցություններ անցկացնել Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև
Աբխազիայի խորհրդարանը պատրաստ է առաջարկել Սուխումը՝ որպես խաղաղ բանակցությունների չեզոք հարթակ՝ բոլոր շահագրգիռ կողմերի խորհրդարանականների մասնակցությամբ , գրում է «Ապսընպրես»-ը՝ հղում անելով հանրապետության պատգամավորների հայտարարությանը:
Խորհրդարանականները ծայրաստիճան անհանգստություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում հակամարտության կտրուկ սրման կապակցությամբ՝ նշելով, որ մի քանի օրվա ընթացքում ռազմական բախումները վերածվել են լայնամասշտաբ պատերազմի:
«Զոհերը ոչ միայն զինվորականներն են, այլև քաղաքացիական բնակչությունը: Հակամարտության սրումը դուրս է գալիս զինված առճակատման գոտուց՝ վտանգելով Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանը: Աբխազիայի ժողովուրդը մոտ է և հասկանալի է այն մարդկանց զգացմունքները, որոնք այս օրերին անցնում են գնդակոծությունների և ռմբակոծությունների միջով», - ասված է պատգամավորների հայտարարության մեջ:
Խորհրդարանը կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը և սկսել քաղաքակիրթ բանակցային գործընթաց: