02/10/2020 11:46
«Le Monde»-ի լրագրողները Ստեփանակերտից տեղափոխվեցին «Էրեբունի» ԲԿ. Լուսանկարներ, տեսանյութ
Մարտունի քաղաքում Ադրբեջանի ռմբակոծությունից վիրավորված ֆրանսիական «Le Monde» պարբերականի 2 լրագրողները՝ Ֆրանսիայի քաղաքացիներ, տեղափոխվեցին Երևան՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Հիշեցնենք՝ Արցախում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավորվել են ֆրանսիական «Le Monde» պարբերականի լրագրողները, «Դոժդ»-ի գլխավոր խմբագրի տեղակալը, «Արմենիա» հեռուստաընկերության օպերատորը, 24News-ի լրագրողը, «Agence France-Presse» (AFP) միջազգային լրատվական գործակալության լրագրողները։
«Գրադի» հրետակոծության տակ է ընկել «ՍիվիլՆեթի» հինգ հոգանոց նկարահանող խումբը։