03/10/2020 16:50
Ղարաբաղյան հակամարտության գոտուց հրապարակված տեսանյութի սիրիացի գրոհայինի ինքնությունը պարզվել է (Տեսանյութ)
Վերլուծաբան և իրավապաշտպան Էլիզաբեթ Ցուրկովան պնդում է, որ պարզել է տեսանյութում երևող սիրիացի գրոհայինի ինքնությունը, գրում է «Рыбарь»-ի Telegram ալիքը:
Նրա անունը Մուստաֆա Կանտի է, նա 23 տարեկան է, ներկայումս էլ «Ալ-Համզա» դիվիզիայի անդամ է: Նա ժամանակին կռվել է «Լիվա աթ-Թահուդի» («Միաստվածության բրիգադ») կազմում: Այն ժամանակ նա 14 տարեկան էր: Դրանից հետո նա միացել է «Ջեբաթ աշ-Շամիա» թուրքամետ խմբին:
Ծագումով Հալեպի արևմտյան Հայյան քաղաքից է: Նրա ընտանիքն այժմ աղքատության մեջ է ապրում Իդլիբի մոտակայքում գտնվող Ալ-Աթարիբում:
Քանի որ «Ջեբաթ աշ-Շամիան» իր զինյալներին չի ուղարկում Ադրբեջան, այդ տղան անցել է«Ալ-Համզա» դիվիզիայի շարքերը: