03/10/2020 14:36
Շարունակում եմ գտնվել առաջնագծում. ինձ հետ են նաև Արցախի և ՀՀ ԱԱԾ տնօրենները. Արայիկ Հարությունյան
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այս պահին առաջնագծում է։ Facebook-ի իր էջում նա գրել է, որ իր հետ են նաև ԱՀ և ՀՀ ԱԱԾ տնօրենները։
«Տղաները փայլուն են կատարում իրենց առջև դրված մարտական խնդիրը։ Ոգևորված եմ մեր զինծառայողների քաջությամբ ու արհեստավարժությամբ և մեր կամավորականների նվիրվածությամբ։ Մի խոսքով, թե՛ առաջնագծում, թե՛ թիկունքում ամուր ենք կանգնած Հայրենիքի պաշտպանության սուրբ գործի դիրքերում։ Նորից կոչ եմ անում մեր ժողովրդի բոլոր զավակներին, միացե՛ք Հայրենիքի պաշտպանության գործին, հիմա է ժամը», - նշել է նա: