03/10/2020 12:17
Հակառակորդը շարունակում է խախտել պատերազմի բոլոր գրված և չգրված օրենքները. Սուրեն Սարումյան
Մարտական գործողությունները հատկապես ինտենսիվ են հյուսիսային և հարավային ուղղություններով, Արցախում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՊԲ մամուլի խոսնակի պաշտոնակատար Սուրեն Սարումյանը։
«Հակառակորդը կիրառում է իր ողջ զինանոցը՝ անօդաչու թռչող սարքեր, զրահատեխնիկա, հատուկ նշանակության ստորաբաժանումներ, հրետանի։ ՊԲ մարտիկները հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները», - ասաց Սարումյանը։
Նա նշեց, որ հակառակորդին պատճառված է կենդանի ուժի մեծ կորուստներ, որոնց թիվը ճշտվում է։
«Հակառակորդը շարունակում է խախտել պատերազմի բոլոր գրված և չգրված օրենքները։ Հրթիռային հարվածներ են հասցրել Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտներին», - ասաց նա: