03/10/2020 16:15
Երուսաղեմը համերաշխ է հայկական պետությունների և ժողովրդի հետ (Լուսանկար)
Այսօր Երուսաղեմում կախել են Հայաստանին սատարող պաստառները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բլոգեր, ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինը:
Նա հայտնել է, որ շատ դեպքերում դրանք ոչ թե հայերն են կախում, այլ Հայաստանին համակրող հասարակ հրեաները:
«Իսրայելական սոցիալական մեդիայի շատ խմբերում մարդիկ դիմում են և հարցնում, թե որտեղից գնել հայկական դրոշ, որպեսզի կախեն իրենց պատշգամբներից: Կրկնում եմ, որ սա գրում են ոչ թե հայերը, այլ սովորական իսրայելցի հրեաները», - գրում է նա:
Ըստ Լապշինի՝ Իսրայելի Պաշտպանության նախարարությունն այժմ զգում է իսրայելական հասարակության կողմից ահռելի ճնշում, որը պահանջում է դադարեցնել Բաքու զենքի մատակարարումը: