03/10/2020 21:40
Բավականին լավ քողարկված կեղծիք էր. Արծրուն Հովհաննիսյանն՝ իբրև թե հայ գերիների տարածվող լուսանկարի մասին
Ստեփանակեըտը և Արցախի այլ քաղաքաներ մի քանի անգամ ենթրակել են հրետակոծությունների, կոնկրետ թիրախավորվել են նաև լրատվամիջոցները, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Դիտարկմանը, թե լուսանկար է տարածվել, իբր, հակառակորդի մոտ գերիներ ունենք՝ Արծրուն Հովհաննիսյանն արձագանքեց.
«Ոչ կարող եմ հերքել, ոչ հաստատել: Շուշանն (ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան - Aysor.am) այդ հարցին անդրադարձել է: Իրականում թեժ մարտեր, ռազմաճակատի բնագծի փոփոխություն… ոչինչ չենք կարող հերքել, չնայած` կոնկրետ այդ նկարը բավականին լավ քողարկված կեղծիք էր»:
Ինչ վերաբերում է տարածքներ գրավելու մասին Ալիևի պնդումներին, ՊՆ ներկայացուցիչն ասաց.
«Հիշեցի հայտնի անեկդոտը: Ով ինչ ուզի՝ կասի: Դուք էլ ասեք՝ ինչ ուզել, արել եք, ինչքան ուզել, արել եք»: