03/10/2020 18:47
ՌԴ-ն ավելի մեծ լծակներ, հնարավորություններ ունի Թուրքիային խաղաղություն պարտադրելու. Աշոտ Ղուլյան
ՌԴ-ն ավելի մեծ լծակներ, հնարավորություններ և գործիքներ ունի տարածաշրջանում ազդեցություն ունենալու, ինչու չէ՝ Թուրքիային խաղաղություն պարտադրելու, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական Աշոտ Ղուլյանը:
«Առաջիկա օրերին մեր սպասելիքներն այդ ուղղությամբ են լինելու», - նշեց նա՝ ավելացնելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կատարած քայլերը բավարար չեն, քաղաքական առումով ռիսկային քայլերի պետք է գնալ:
Անդրադառնալով ՀՀ վարչապետի ուղերձին՝ Ղուլյանն ասաց, որ վարչապետը իրավիճակին համարժեք հայտարարություն արեց: