03/10/2020 11:16
Ֆրանսիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս հրաժարվել Հայաստան ուղևորություններից
Ֆրանսիայի իշխանությունները խորհուրդ չեն տալիս հանրապետության քաղաքացիներին այցելել Հայաստան՝ այս երկրի տարածքը հրետանային և անօդաչու թռչող սարքերով գնդակոծելու ֆոնին: Այս մասին հայտնում է Ֆրանսիայի ԱԳՆ-ն:
«Բախումները շարունակվում են Լեռնային Ղարաբաղում: Ադրբեջանի հետ սահմանին մոտ գտնվող Հայաստանի տարածքը պարբերաբար ենթարկվում է հրետանային և անօդաչու թռչող սարքերի գնդակոծության: Այս իրադարձությունների ֆոնին ուղևորությունը դեպի Հայաստան պետք է սահմանափակվի, բացառությամբ հրատապ պատճառների, և երկրի ներսում ուղևորությունները պետք է հասցվի նվազագույնի», - մեջբերում է ТАСС-ը հաղորդագրությունը:
Ավելի վաղ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Դոնալդ Թրամփը և Էմանուել Մակրոնը համատեղ հայտարարություն էին ընդունել Լեռնային Ьարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ: