03/10/2020 11:09
Մակրոնը Ալիևի հետ հեռախոսազրույցում կոչ է արել հրադադար հաստատել Լեռնային Ղարաբաղում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում կոչ է արել հրադադար հաստատել Ղարաբաղյան հակամարտության գոտում: Այս մասին շաբաթ հաղորդել են Ալիևի մամուլի ծառայությունից:
Զրույցը տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ:
«Ֆրանսիայի նախագահը մտահոգություն է հայտնել շփման գծում մարտերը շարունակելու կապակցությամբ, կոչ է արել վերականգնել հրադադարի ռեժիմը և վերսկսել բանակցությունները», - ասված է հայտարարության մեջ:
Հինգշաբթի՝ հոկտեմբերի 1-ին, իր ելույթի ժամանակ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ սեպտեմբերի 27-ի Ադրբեջանի հարձակումը Ղարաբաղի վրա ոչ մի հիմք չունի: