03/10/2020 10:02
ԱՄՆ դեսպանատունը իր աշխատակիցներին և քաղաքացիներին կոչ է արել չգնալ Երևանից դուրս
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը իր աշխատակիցներին, նրանց ընտանիքի անդամներին, ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել չգնալ Երևանից դուրս:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը իր աշխատակիցներին, նրանց ընտանիքի անդամներին, ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել չգնալ Երևանից դուրս:
«Նախկին անվտանգության նախազգուշացումներին համահունչ, Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը նաև շարունակում է հորդորել ԱՄՆ քաղաքացիներին խուսափել Երևանից հարավ, Սևանա լճից արևելք և Դիլիջան ազգային պարկից հյուսիս գտնվող M4 և M16 մայրուղիներից դեպի արևելք մինչև Տավուշի մարզում գտնվող Վրաստանի սահման այցելելուց», - ասված է հայտարարության մեջ։
Նաև կոչ է արվում չմեկնել Լեռնային Ղարաբաղ: