03/10/2020 12:12
ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատարը կայցելի Թուրքիա՝ «իրավիճակը Կովկասում» քննարկելու
ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը շաբաթ կմեկնի Թուրքիա՝ թուրք գործընկերների հետ, ի թիվս այլ բաների, քննարկելու «իրավիճակը Կովկասում»: Այս մասին ուրբաթ հայտարարել են Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունից:
Պետդեպարտամենտի պաշտոնյան հոկտեմբերի 3-ից 5-ը կայցելի Անկարա և Ստամբուլ:
«Ռիկորը կհանդիպի թուրք գործընկերների հետ ՆԱՏՕ-ի մեր դաշնակցի հետ ԱՄՆ հարաբերությունները զարգացնելու համար, ինչպես նաև կքննարկի իրավիճակը Արևելյան Միջերկրական ծովում և Կովկասում», - ասված է մամուլի հաղորդագրության մեջ: Այլ մանրամասներ չեն ներկայացվում: