03/10/2020 16:57
Էրդողանը սպառնացել է Սիրիայի հյուսիսում նոր գործողություններ սկսել
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե Սիրիայի հյուսիսից քրդական կազմավորումները հետ կանչելու մասին Անկարային տրված խոստումները չկատարվեն, ապա երկիրն ինքը կանի այն, ինչ անհրաժեշտ է:
«Երբ մենք ոչնչացրինք ահաբեկչական միջանցքը, որը փորձում էին կառուցել մեր սահմանների երկայնքով, մենք ցույց տվեցինք, որ մեր սիրիացի եղբայրները միայնակ չեն: Ահաբեկչական գոտիները, որոնք դեռ կան Սիրիայում, կա՛մ պետք է մաքրվեն, ինչպես խոստացել են, կա՛մ մենք կգանք և դա կանենք ինքներս», - Հաթայ նահանգում հայտարարել է Էրդողանը: