03/10/2020 17:50
Արցախի ՊԲ մեկ դիրքի վրա մոտ 150-200 թշնամական զինվոր է գրոհի նետվում, բայց հակառակորդն ի վիճակի չի եղել լուծելու որևէ ռազմավարական խնդիր. Փաշինյան (Տեսանյութ)
Արդեն մեկ շաբաթ է՝ հայ ժողովուրդն Արցախում և Հայաստանում դիմակայում է ադրբեջանա-թուրքական ահաբեկչական հարձակմանը, ժողովրդին ուղղված ուղերձում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ հարձակման մասշտաբներն աննախադեպ են:
«Թշնամին գրոհում է այնպիսի ծավալներով, որ, ըստ ռազական փորձագետների, 21-րդ դարում հաճախ չի պատահել աշխարհի որևէ հատվածոում, հակամարտության գոտիներից որևէ մեկում: Նախորդ օրվա վերլուծությունները ցույց տվեցին, որ Արցախի ՊԲ մեկ մարտական դիրքի վրա մոտ 150-200 թշնամական զինվոր է գրոհի նետվում, գրոհները կրկնվում են օրվա մեջ մի քանի անգամ»:
Նա շեշտեց, որ գործողություններում ներգրավված են սիրիացի վարձկաններ ու ահաբեկիչներ, թուրքական բանակի հատուկ ջոկատայիններ.
«Թուրքական բանակի շուրջ 150 բարձրաստիճան զինվորական գտնվում է Ադրբեջանի ԶՈՒ տարբեր օղակների հրամանատարական կետերում և ղեկավարում է ռազմական գործողությունները»:
Նա նշեց՝ այս պահի դրությամբ ունենք բազմաթիվ մարդկային կորուստներ՝ քաղաքացիական, զինվորական, շարքից դուրս է եկել մեծ թվով զինտեխնիկա, բայց հակառակորդն ի վիճակի չի եղել լուծելու որևէ ռազմավարական խնդիր:
Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ հակառակորդն ունի ահռելի կորուստներ։
Նրա խոսքով՝ այսօր հակառակորդի հարյուրավոր ոչնչացված զրահատեխնիկա կա, տասնյակ օդանավեր և ուղղաթիռներ, մարդուժի կորուստներն անցում են մի քանի հազարը: