04/10/2020 11:25
Հունաստանում հույները և հայերը ցույց են անցկացրել` հաջակցություն Ղարաբաղի (Տեսանյութ)
Հունաստանի Սալոնիկ քաղաքի կենտրոնում հոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել հույների և հայերի մեծ ցույց. Ցույցի տեսանյութը տեղադրել է Պոնտոսի հույների Համահունական ասոցիացիան Facebook-ում:
Ըստ ասոցիացիայի՝ ակցիային մասնակցել է մի քանի հարյուր հույն և հայ: Ազգային դրոշներ կրող ցուցարարները անցել են քաղաքի կենտրոնով, մոմեր վառել և աղոթք կատարել: Ցուցարարներն իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հետ հակամարտությունում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը նախատեսում է այցելել Երեւան: