04/10/2020 21:37
ՀՀ սահմանին հարաբերական հանգիստ է. չեմ կարծում, որ Երևանը վտանգված է. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ սահմանին հարաբերական հանգիստ է, ակտիվ մարտական գործողություններ չկան, այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Հարցին՝ որքանո՞վ է վտանգված Երևանը, պատասխանեց.
«Չեմ կարծում, որ Երևանը վտանգված է, բայց, այնուամենայնիվ մենք պատերազմի մեջ ենք»:
Արծրուն Հովհաննիսյանը նաև ընդգծեց, որ մեր զորքի մարտական ոգին չափազանց բարձր է: Նա պատմեց.
«Այսօր ծանոթացել եմ մի հրետանավորի հետ, հերոս սպայի, ով կրակը վարել է հակառակորդի ինտենսիվ կրակի տակ, վիրավորված, մինչև վերջին արկը, մինչև չի հասել դիմացի մարտկոցների ոչնչացմանը, մարտի դաշտից դուրս չի եկել»:
Հովհաննիսյանի խոսքով՝ այդպիսի բազում օրինակներ կան, որոնք ժամանակի ընթացքում կներկայացվեն: