04/10/2020 11:05
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 571 դեպք, մահերի թիվն ավելացել է 5-ով
Հայաստանում հեկտեմբերի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի՝ ընդհանուր 52 496 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 571-ով։
Կորոնավիրուսից ապաքինվել է 44 672 (+89) մարդ, այս պահին բուժվում է 6545-ը (+477):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1279 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 977-ի (+5), իսկ այլ պատճառներով՝ 302 (+0):
Մեկ օրում մահացել է 5 մարդ: