04/10/2020 21:44
Ինչի հետ չի հաշտվի՝ չգիտեմ, բայց իրեն հիմարացնելու և կառավարման համակարգը վերականգնելու խնդիրներով թող զբաղվի. Արծրուն Հովհաննիսյանը՝ Ալիևի մասին
Ժողովրդին ուղղված Ալիևի ուղերձում որևէ նոր բան չկար, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Լրագրողների դիտարկմանը, թե Ալիևն ասել է՝ չի հաշտվելու Շուշին հայերի կողմից «օկուպացված» պահելու մտքի հետ, ՀՀ ՊՆ ներկայացուցիչն արձագանքեց.
«Ինչի հետ կհաշտվի, չի հաշտվի՝ չգիտեմ, բայց առաջին հերթին թող փորձի իրեն հիմարացնելու և կառավարման համակարգը վերականգնելու խնդիրներով զբաղվել: Մնացածի մասին բարբաջանքները վաղուց լսել ենք»: