04/10/2020 19:36
Ադրբեջանական խոցված ինքնաթիռների օդաչուները կատապուլտ չեն լինում, միգուցե, որովհետև անջատված է կատապուլտը. Արծրուն Հովհաննիսյան
Մի ուշագրավ առանձնահատկություն։ Ադրբեջանական բոլոր խոցված ինքնաթիռների օդաչուները քարի պես ինքնաթիռի հետ ընկնում են։ Ոչ մեկ կատապուլտ չի լինում, ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հարց է առաջանում, իսկ, միգուցե, չեն կարողանում, որովհետև անջատված է կատապուլտը։ Այսինքն Ադրբեջանը թքած ունի ոչ միայն զորքի վրա այլ ամենաթանկարժեք ռազմական մասնագետների։ Այս տեսակետը հիմնավորվում է նաև նրանով, որ օդաչուների մարմինները թողնված են դաշտերում», - նշել է Հովհաննիսյանը: