04/10/2020 21:27
Ալիևը որևէ քայլ չի ձեռնարկել բնակչության անվտանգությունը կազմակերպելու համար, անգամ՝ ԱՀ նախագահի նախազգուշացումից հետո. Արծրուն Հովհաննիսյան
Մեկ շաբաթ է՝ ակտիվ մարտական գործողություններ են գնում, բայց Ալիևը որևէ քայլ չի ձեռնարկել բնակչության անվտանգությունը կազմակերպելու տեսանկյունից, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Քայլ չեն արել, շատ լավ իմանալով, որ Արցախի ԶՈւ-ն կարող է հարված հասցնել ռազմավարական նշանակության ռազմական հատուկ նշանակետերին, ինչի կապակցությամբ Արցախի նախագահը նախազգուշացնող հայտարություն կատարեց, ինչին հետևեց կործանիչ հարվածը», - նշեց նա:
Հովհաննիսյանն ավելացրեց՝ որևէ նշանակալի մարտական գործողություններ այսօր Ադրբեջանի ԶՈՒ-ն չի իրականացրել: