04/10/2020 13:54
Մերկելն աջակցում է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Պուտինի, Թրամփի և Մակրոնի հայտարարությունը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը: Այս մասին կիրակի լրագրողներին հայտնել է Գերմանիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչ Ուլրիկե Դեմմերը:
«Կանցլերը մտահոգություն է հայտնել շարունակվող բախումների և զոհերի թվի աճի կապակցությամբ: Նա ընդգծել է, որ բոլոր կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն ռազմական գործողությունները և վերսկսեն բանակցությունները», - հայտնել է Դեմմերը:
«Նա բոլոր առումներով պաշտպանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 1-ին հայտարարությունը (Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա)», - ասել է ԳԴՀ կառավարության ներկայացուցիչը:
Մերկելը նաև կոչ է արել պատերազմող կողմերին համաձայնեցնել մարդասիրական դադարի մասին՝ զոհված զինվորների դիերը մարտական գոտուց դուրս բերելու համար:
Կանցլերի և վարչապետի զրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ին: