04/10/2020 23:14
Մինգեչաուրի ուղղությամբ Հայաստանի տարածքից հարձակման հայտարարությունը Բաքվի հերթական կեղծիքն է. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները, թե, իբր, Հայաստանի Հանրապետության տարածքից հարձակում է իրականացվել Մինգեչաուրի ուղղությամբ, հերթական կեղծիքն է, հայտարարել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Հայաստանից Ադրբեջանի ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվել։ Սա ադրբեջանական կողմի հուսահատական ջղաձգումների հերթական արգասիք է։