04/10/2020 19:27
Համոզված եմ` եթե այդ դեպքերը վրա հասնեն, Ռուսաստանն իր պայմանագրային պարտավորությունները կկատարի. Փաշինյանը՝ ռուսական բանակի օգնության մասին
Հայաստանում ներկա է ռուսական 102-րդ ռազմաբազան, և մենք ունենք հակաօդային պաշտպանության համատեղ համակարգ, որի շուրջ պայմանագիրը հստակ ձևակերպում է, թե որ դեպքերում կարող է այդ զինուժն օգտագործվել նաև Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար: Այդ մասին «Bild»-ին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հարցին՝ ո՞ր դեպքում դա կարող է տեղի ունենալ, Փաշինյանը պատասխանել է.
«Դա պայմանագրով նախատեսված կոնկրետ դեպքեր են, և համոզված եմ, որ եթե այդ դեպքերը վրա հասնեն, Ռուսաստանն իր պայմանագրային պարտավորությունները կկատարի»: