04/10/2020 14:46
Ֆրանսիայում ավելի քան 170 քաղաքական գործիչ պահանջում է վերանայել Ադրբեջանի նկատմամբ երկրի վերաբերմունքը
Ֆրանսիայում 173 քաղաքական գործիչ պահանջում է վերանայել Ադրբեջանի նկատմամբ երկրի վերաբերմունքը: Այս մասին ասվում է ֆրանսիական լրատվամիջոցներում, մասնավորապես՝ «Le Journal du Dimanche»-ի կողմից հրապարակված կոլեկտիվ նամակում:
Նամակը ստորագրողների թվում են Փարիզի փոխքաղաքապետ Անն Իդալգոն, բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախկին նախարարներ Վալերի Պեկրեսը և Լորան Վոկյոն:
Նրանք պահանջում են վերանայել Ֆրանսիայի դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտությունում՝ հաշվի առնելով Ադրբեջանի վերջին գործողությունները:
«Սեպտեմբերի 27-ին հարձակում է կատարվել Ֆրանսիային բարեկամ երկրի վրա, որի նկատմամբ մենք պատմական պատասխանատվություն ենք կրում: Անհրաժեշտ է վերանայել չեզոքության դիրքը: Լեռնային Ղարաբաղի հայերին ոչնչացնելու ռազմական գործողությունների հետ կապված չեզոքությունը ոչ այլ ինչ է, քան կատարվողի վրա մեր աչքերը փակելու փորձ»:
Նշվում է, որ նախաձեռնությունն իրականացվում է հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի հետ համագործակցությամբ: