04/10/2020 14:03
Դավիթ Գրիգորյան, Էդգար Մարկոսյան, Յուրա Ալավերդյան, Սերգեյ Շաքարյան, Դավիթ Ղազարյան. Արցախի նոր հերոսները
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ևս հինգ հոգու արժանացրել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը։
Զինծառայող Դավիթ Լյովայի Գրիգորյան․ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ակտիվորեն մասնակցելով Ֆիզուլիի հատվածում՝ հասցրել է խոցել 15 տանկ և 1 ՀՄՄ։ Շարունակում է ծառայել մեր հայրենիքին՝ գտնվելով առաջնագծում։
Զինծառայող Էդգար Էդվարդի Մարկոսյան. Թալիշի ուղղությամբ խոցել է 10 տանկ ՝ ամուր պահելով իրեն վստահված հատվածը։
Զինծառայող Յուրա Հայկարամի Ալավերդյան. Ֆիզուլիի հատվածում խոցել է 9 տանկ ու մեկ միավոր ավտոտեխնիկա։
Գնդապետ Սերգեյ Շահենի Շաքարյան. Կազմակերպել է հակառակորդի բազմաթիվ տանկային ու հետևակային գրոհներ՝ պատճառելով բավականին մեծ կորուստներ։
Դավիթ Վանիկի Ղազարյան (հետմահու). Վարել է մարտը «ոչ մի քայլ հետ» սկզբունքով։