04/10/2020 19:59
Եթե միջազգային հանրությունը ճշգրիտ չգնահատի իրավիճակը, ուրեմն Եվրոպան պետք է Թուրքիային սպասի Վիեննայի մերձակայքում. ՀՀ վարչապետ
Եվ կարծում եմ, որ մեծ հավանականությամբ խնդիր է դրված, որ Ադրբեջան անկախ պետությունը գոյություն չունենա, և այն ամբողջապես կլանվի Թուրքիայի կողմից, «Բիլդ»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այդպիսով նաև, երբ ես խոսում եմ հայերի նկատմամբ ցեղասպանության քաղաքականության մասին, ցանկանում եմ ընդգծել, որ դա ընդամենը միայն պատմական ատելության արտահայտություն չէ հայերի նկատմամբ: Խնդիրն այն է, որ Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին դեպի հյուսիս, դեպի հարավ-արևելք և դեպի արևելք ծավալվելու համար։ Որովհետև Թուրքիայի կայսերապաշտական քաղաքականությունը շատ ավելի հեռուն է գնում, քան Հարավային Կովկասը: Եկեք տեսնենք Թուրքիայի գործունեությունը Միջերկրական ծովում, Լիբիայում, Մերձավոր Արևելքում, Իրաքում, Սիրիայում», - ասել է Փաշինյանը։
Վարչապետն ընդգծել է, որ իր կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանն այսօր քաղաքակրթական առաջնագծում են:
«Եվ եթե միջազգային հանրությունն այս փաստը պատշաճ արձագանքի չարժանացնի, ուրեմն անհրաժեշտ է Թուրքիային սպասել Վիեննայի մոտակայքում», - ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։