05/10/2020 15:12
ՆԱՏՕ-ն կոչ է անում դադարեցնել կրակը Ղարաբաղում և բանակցություններ սկսել
ՆԱՏՕ-ն մտահոգված է Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղ բնակիչների մահվան կապակցությամբ:
Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կոչ է արել դադարեցնել կրակը և բանակցություններ սկսել, հայտնում է РИА Новости-ն:
«Խնդիրը ռազմական լուծում չունի», - Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուի հետ Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում ընդգծել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
«Մեզ շատ է անհանգստացնում Ղարաբաղում տիրող իրավիճակը: Մենք տեսնում ենք, որ խաղաղ բնակիչներ են զոհվում: Այս հակամարտությունը վտանգ է ներկայացնում բոլոր ոլորտների, այդ թվում՝ էներգետիկայի համար: Սա շատ վտանգավոր իրավիճակ է ամբողջ տարածաշրջանի, ինչպես նաև դաշինքի անդամների համար: Մենք հակամարտության բոլոր կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել պատերազմը և նստել բանակցությունների սեղանի շուրջ», - ասել է Ստոլտենբերգը: