05/10/2020 12:56
Լեռնային Ղարաբաղում սպանվել է Սիրիայից 93 վարձկան. РИА Новости
Լեռնային Ղարաբաղում սպանվել է Սիրիայից 93 վարձկան, նրանցից 53-ի դիերը փոխանցվել են Սիրիա նախօրեին, РИА Новости- ին հայտնել են սիրիական ընդդիմության աղբյուրները:
«Նախօրեին՝ կիրակի, 53 վարձկանի դի է տեղափոխվել Սիրիա... Այսպիսով, սպանված սիրիացի վարձկանների ընդհանուր թիվը 93 է», - ասել է գործակալության զրուցակիցներից մեկը:
Բացի այդ, ըստ նրա՝ անցած հանգստյան օրերին սիրիացի վարձկանների երրորդ խումբը մեկնել է Ղարաբաղյան հակամարտության գոտի: «Ուղարկվել է 430 մարդ», - նշել է աղբյուրը:
Սիրիական ընդդիմության մեկ այլ աղբյուր ավելի վաղ РИА Новости-ին հայտնել էր, որ հոկտեմբերի 1-ի դրությամբ Ղարաբաղում է գտնվում «լավ համալրված» սիրիացի 322 վարձկան: