05/10/2020 11:09
Լիովին ապատեղեկատվություն է ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե Հայաստանից հրթիռակոծվում են ադրբեջանական նշանակետերը. Արծրուն Հովհաննիսյան
Առավոտյան հակառակորդը լայնծավալ հարաձակում է սկսել հարավային ուղղությամբ, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Պն ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Հակառակորդը սկսել է հրթիռակոծել Ստեփանակերտ քաղաքը, այս պահին տուժածների մասին ճշգրտումներ են կատարվում», - ասաց նա։
Հովհաննիսյանը նշեց, որ գիշերը համեմատաբար հանգիստ է եղել, բայց վաղ առավոտյան ամեն ինչ սկսել է սաստկանալ։
ՊՆ ներկայցուցիչը հայտարարեց՝ լիովին ապատեղեկատվություն է ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե Հայաստանից հրթիռակոծվում են ադրբեջանական նշանակետերը։
«Մենք հայտարարեցինք, որ դա լիովին ապատեղեկատվություն է։ Տարածված տեսանյութը որևէ բան չի հաստատում, թե որտեղից է հրթիռային արձակումը ու դեռ հարց է՝ Հայաստանի հատվածից է, Արցախից, թե, ընդհանրապես, այլ պատերազմի մասին է տեսանյութը», - նշեց Հովհաննիսյանը: