05/10/2020 21:09
Հակառակորդն այսօրվա ընթացքում հետ է շպրտվել բավական մեծ կորուստներով. Արծրուն Հովհաննիսյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության բոլոր այն մեղադրանքները, որ ուղղված են հայկական կողմին, ապատեղեկատվություն են, միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Մեր զորքերը, զորքերի հրամանատարները մարտավարական հնարամիտ գործողություններով հակառակորդին կարողացել են մեծ կորուստներ պատճառել և հետ շպրտել. միայն հարավում մոտ 200 զոհ են տվել», -ասաց Հովհաննիսյանը;
Նա նշեց, որ մարտերը բավական թեժ են եղել;
«Հիմա թող փորձեն ցույց տալ իրենց հաջողությունները: Այսօրվա ընթացքում հետ են շպրտվել բավականին մեծ կորուստներով», - ասաց Արծրուն Հովհաննիսյանը: