05/10/2020 13:53
Զգուշացում՝ հանկարծ ձեռք չտալ. Արցախում կասետային չպայթած ռումբեր կան
Լուսանկարներում կոմուլյատիվ բեկորային, կամ ինչպես ընդունված է ասել` կասետային չպայթած ռումբեր են:
Արցախի տեղեկատվական շտաբից հաղորդում են, որ մայրաքաղաք Ստեփանակերտում կամ ցանկացած վայրում հանդիպելու դեպքում հանկարծ ձեռք չտալ:
«Վերջին օրերին հակառակորդը կիրառել է նշված զենքից,ինչը երկարաժամկետ վտանգ է ներկայացնելու քաղաքացիական բնակչության համար։ Խնդրում ենք հնարավորինս եղե՛ք ուշադիր։ 911, 101,112», - ասված է հայտարարությունում։