05/10/2020 11:54
ԱՊԼ գլխավոր քարտուղար. Զայրացնում է, որ Թուրքիան օգտագործում է սիրիացի վարձկաններին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ կռվելու համար
Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտը մատնանշել է Թուրքիայի ապակառուցողական դերը Կովկասի և Միջերկրական ծովի շրջաններում, որտեղ Անկարայի գործողությունների պատճառով լարվածությունն աճում է: Միևնույն ժամանակ, ԱՊԼ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Թուրքիայի նման պահվածքը «վատ ավարտ ունենա» տարածաշրջանային այս տերության համար, հայտնում է Saudi Arab News թերթը:
«Թուրքիան տարածաշրջանի այլ երկրների և աշխարհի տերությունների հետ բախվում է մի շարք հարցերի շուրջ, դա նրա ղեկավարության համար լավ չի ավարտվի: Էրդողանը նաև միջամտել է Կովկասին, Ադրբեջանի և Հայաստանի հակամարտությանը, բախվել Հունաստանի և Կիպրոսի հետ, ներխուժել է Արևելյան Միջերկրական ծովի գազի հանքեր, ինչը Ֆրանսիայի նման մեծ ու ազդեցիկ երկրին ստիպել է կործանիչներ և ավիակիր ուղարկել Կիպրոս: Անգամ Իտալիան, որն ըմբռնումով էր վերաբերում թուրքական շատ դիրքորոշումներին, հետ է քաշվել դեպի Ֆրանսիա: Հիմա բոլորն Էրդողանին ասում են, որ իր գործողությունները կպատժվեն», - ասել է ԱՊԼ վարչական ղեկավարը:
Ահմեդ Աբուլ Ղեյթի խոսքով՝ իրեն «զայրացնում է, որ Թուրքիան սիրիացի վարձկաններին օգտագործում է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ պատերազմելու համար»:
«Շատ ցավալի է, որ սիրիացի վարձկաններն օգտագործվում են Էրդողանի կողմից»,- ընդգծել է նա: