05/10/2020 16:33
Եվրամիությունում անվանել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման լավագույն մեխանիզմը
Եվրոպական միությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար լավագույն հարթակ է համարում Մինսկի խումբը, եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը դեռ չի նախատեսում այցելել տարածաշրջան, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Փիթեր Ստանոն՝ լրագրողների հետ զրույցում:
«Եվրամիության գերագույն ներկայացուցիչը, փաստացի, միշտ պատրաստ է մեկնել այնտեղ, որտեղ նրա ջանքերը կարող են օգտակար լինել, սակայն նա Մինսկի խումբը համարում է լավագույն հարթակն այդ հակամարտության կարգավորման համար, քանի որ դա տվյալ խնդրի հարցով միջազգային հանրության կողմից ճանաչված մեխանիզմ է», - ասել է նա՝ պատասխանելով որպես միջնորդ Բորելի ծրագրերի վերաբերյալ լրագրողների հարցին: