05/10/2020 22:26
Լավրովը պատրաստ է Մոսկվայում անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ
Այսօր տեղի է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը, որի ընթացքում շարունակվել է Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի քննարկումը:
ՌԴ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Լավրովը լուրջ անհանգստություն է հայտնել շփման գծում շարունակվող ռազմական գործողությունների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի աճի կապակցությամբ:
Ռուսական կողմն ընդգծել է շոտափույտ հրադադարի անհրաժեշտությունը:
Նշվել է, որ Ռուսաստանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին, կշարունակի նպաստել բանակցային գործընթացի վերսկսմանը՝ հիմնվելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների վրա:
Լավրովը հաստատել էիրենց պատրաստակամությունը՝ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Մոսկվայում անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: