05/10/2020 18:06
Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ քննարկել է Ղարաբաղի իրավիճակը
Ֆրանսիան պատրաստ է աջակցել Լեռնային Ղրաբաղում հրադադար հաստատմանը, երկուշաբթի հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանն իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի, Ադրբեջանի և Հայաստանի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Զոհրաբ Մնացականյանի հետ հեռախոսազրույցներից հետո:
«Ֆրանսիան մոբիլիզացնում է իր ջանքերը Լեռնային Ղարաբաղում հրադադար հաստատելու, ինչպես նաև բանակցությունները վերսկսելու համար», - գրել է նախարարը Twitter-ի իր էջում:
Նա նաև ավելացրել է, որ Լավրովի հետ զրույցի ընթացքում «պայմանավորվածություն է ձեռք բերվել հրատապ միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտության մասին»:
«Դա արվել է Մինսկի խմբում երկու երկրների համանախագահության շրջանակներում», - նշել է Լե Դրիանը:
Նախարարն ավելացրել է, որ Բայրամովի և Մնացականյանի հետ բանակցությունների ընթացքում «ներկայացրել է նմանօրինակ դիրքորոշում»: