05/10/2020 10:06
Շվեդիայի ԱԳՆ-ն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում վերադառնալ խաղաղ բանակցությունների
Շվեդիայի արտգործնախարար Էնն Լինդը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում վերադառնալ խաղաղ բանակցություններին այն բանից հետո, երբ Լեռնային Ղարաբաղում վերջին շաբաթների ընթացքում հակամարտությունը վերաճել է ռազմական բախումների:
Միևնույն ժամանակ, շվեդական դիվանագիտության ղեկավարն այլ երկրներին կոչ է արել դադարեցնել ռազմական բախմանը մասնակցությունը, հաղորդում է Nord.news-ը:
«Այո, զարգացումը, իհարկե, շատ տագնապալի է, և ես շատ ցավում եմ զոհերի համար: Զոհերի շարքում կան շատ քաղաքացիական անձիք: Եվ հիմա ամենակարևորն այն է, որ ռազմական գործողություններն անմիջապես դադարեցվեն, և կողմերը վերադառնան բանակցությունների սեղան», - ասել էարտգործնախարար Էնն Լինդը: